Գլխավոր Լրահոս

Էկոնոմիկայի նախարարը վտանգներ է տեսնում դրամի արժևորման մեջ

Էկոնոմիկայի նախարարը վտանգներ է տեսնում դրամի արժևորման մեջ

«Ես ապրել և աշխատել եմ բիզնեսում 2004-2008 թթ., երբ դրամի կտրուկ արժևորման արդյունքում մեր արդյունաբերությունը բնաջնջվեց: Մենք տեսանք՝ որքան տուժեցին արտադրողներն ու արտահանողները»,- ասում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում`անդրադառնալով տնտեսության համար դրամի արժևորման հետևանքներին: 

Նրա խոսքով՝ որպես տնտեսական ոլորտի պատասխանատու նախարար՝ չի կարող հանդուրժել «դրա կրկնությունը»: «Այն ժամանակ ես սուպերմարկետներիկ ցանցի տնօրեն էի, և իմ աչքի առաջ տեղական արտադրության ապրանքները դուրս էին գալիս ցուցափեղկերից և դրանց փոխարինում էին ռուսական, ուկրաինական և թուրքական ապրանքները: Բնականաբար որպես էկոնոմիկայի նախարար՝ ես չեմ կարող հանդուրժել դրա կրկնությունը: Մանավանդ, որ մեր կառավարությունը որդեգրել է արդյունաբերական զարգացման քաղաքականություն»,- ասաց նա: 

Հարցին` որքանով է համոզիչ Կենտրոնական բանկի մոտեցումը, որ դրամի արհեստական արժևորումը կհանգեցնի կտրուկ գնաճի, նախարարը վստահություն հայտնեց, որ ֆինանսների նախարարության և ԿԲ-ի հետ համատեղ ջանքերով կգտնեն լուծում: 

Իսկ լուծումը, նախարար Քերոբյանի պատկերացմամբ, հետևյալն է. «Կգտնենք այն լուծումը, որը կբալանսավորի բոլորի շահերը... կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունն աշխատում են բարձր տնտեսական աճ ապահովել, Կենտրոնական բանկը ցանկանում է այնպես անել, որ այդ բարձր տնտեսական աճը քիչ ազդեցություն ունենա մարդկանց եկամուտների նվազման վրա»: 

***

Փոխարժեքի հայկական շուկայում դոլարը և եվրոն հետևողականորեն արժեզրկվում են, որն անհանգստացնում է հատկապես արտերկրի հաճախորդների հետ աշխատող բիզնեսին, արտահանողներին և դոլարով դրամական փոխանցումներ ստացողներին: Ուկրաինական ճգնաժամի սկզբի համեմատ՝ դոլարի փոխարժեքը Հայաստանում նվազել է շուրջ 20 տոկոսով։ Դրամի անկման պիկը գրանցվել է մարտի 12-13-ին (518,3 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց): 

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով՝ հունիսի 29-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408 դրամ, իսկ եվրոն` 432 դրամ:

Վահան Քերոբյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում