Գլխավոր Լրահոս

Միջանցքային տրամաբանությամբ ճանապարհը բացառվում է, սահմանային վերահսկողություն է լինելու․ ԱԽ քարտուղար

Միջանցքային տրամաբանությամբ ճանապարհը բացառվում է, սահմանային վերահսկողություն է լինելու․ ԱԽ քարտուղար

Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, սահմանային վերահսկողություն է լինելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ. երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ»,- նշել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով`  ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում, և Բրյուսելում.

«Երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երևանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակում է սա մնալ»,- ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում