Գլխավոր Լրահոս

Վրաստանում ԼԳԲՏ փառատոնը խոչընդոտել փորձողներին ձերբակալել են

Վրաստանում ԼԳԲՏ փառատոնը խոչընդոտել փորձողներին ձերբակալել են

Մարիամ Նիկուրաձե, OC Media

«Ալտ Ինֆո»-ի աջակիցները հեռարձակել են Զուրաբ Մախարաձեի ձերբակալության պահը։

Վրաստանում ոստիկանությունը բազմաթիվ ձերբակալություններ է իրականացրել, այդ թվում՝ ծայրահեղ աջակողմյան «Ալտ Ինֆո» հոմոֆոբ խմբավորման մի քանի առաջնորդների, երբ նրանք փորձել են խոչընդոտել շաբաթ անցկացված ԼԳԲՏ համայնքի փառատոնը:  

Ձերբակալությունները տեղի են ունեցել մոտ 15 ժամ առաջ փառատոնի մեկնարկից, որը կազմակերպել էր ԼԳԲՏ համայնքի և դաշնակիցների միությունը՝ Tbilisi Pride-ը:

Շաբաթ վաղ առավոտյան «Ալտ Ինֆո» խմբավորման անդամները, ինչպես նաև մի քանի վրացի ուղղափառ քահանաներ փորձել են զբաղեցնել Թբիլիսիում Մթածմինդա լեռան տարածքը, որտեղ պետք է անցկացվեր փառատոնը:

«Ալտ Ինֆո»-ն պնդում է, որ ձերբակալվածների թվում են և՛ Զուրաբ Մախարաձեն, և՛ Իրակլի Մարտինենկոն՝ խմբավորման երկու հայտնի առաջնորդները։

«Ալտ Ինֆո»-ի հետ զրուցած ականատեսները հաստատել են նաև հայտնի ծայրահեղ աջ քարոզիչ Գուրամ Փալավանդիշվիլիի և նրա որդու ձերբակալությունը:

«Ալտ Ինֆո» խմբավորման մեկ այլ նշանավոր առաջնորդ Շոթա Մարտինենկոն խմբավորմանը պատկանող «Ալտ Ինֆո» հեռուստաընկերության ուղիղ եթերում իրենց աջակիցներին կոչ է արել հաջորդ օրը դուրս գալ փողոց և ուղղակիորեն բռնության կոչ է արել:

Խմբավորումն իր զայրույթն ուղղել է նաև կառավարությանը։ «Ալտ Ինֆո»-ի անդամ Շոթա Մարտինենկոն, խոսելով կառավարության մասին, ասել է. «Մենք գիտենք, որ նրանք գործարք են կնքել Արևմուտքի հետ»:

«Կոչ ենք անում բոլորին դուրս գալ փողոց, եկեք երկիրը չթողնենք այդ գեյերի ձեռքը։ Եկեք Թբիլիսի»,- ասել են խմբավորումից։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջին տարիներին մեղադրվել է ծայրահեղ աջ խմբերին, այդ թվում՝ «Ալտ Ինֆո»-ին հնարավորություն տալու և նույնիսկ խրախուսելու մեջ: Վրաստանի ԵՄ անդամակցության դիմումը մերժելու հիմնավորման մեջ ԵՄ-ն անդրադարձել է նաև «Ալտ Ինֆո»-ին՝ նշելով, որ խմբավորումն անպատիժ է մնացել անցյալ տարվա հոմոֆոբ անկարգությունները կազմակերպելուց հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում