Գլխավոր Լրահոս

Սիսիանը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների․ ով է մասնակցում ընտրապայքարին

Սիսիանը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների․ ով է մասնակցում ընտրապայքարին

Սիսիան խոշորացված համայնքում համայնքային իշխանության ղեկը ստանձնելու համար արդեն չորս թեկնածուի անուն է շրջանառվում:

Սիսիան խոշորացված համայնքում 2022-ի աշնանը ՏԻՄ ընտրություններ են լինելու: Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես չի հաստատել սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը՝ Սիսիան համայնքում քննարկման գլխավոր թեման ընտրություններն ու թեկնածուներն են: Սյունեցիներն առայժմ չորս թեկնածուի մասին են խոսում, թեև խոսակցություններ կան, որ նրանց թիվը դեռ ավելանալու է: Վստահ են` պայքարը թեժ է լինելու:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի հավանական թեկնածուներից է ներկայիս պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հակոբջանյանը, անկուսակցականներ Սևակ Մուսաթյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը։ Չորսն էլ սյունեցիներ են և ապրում են Սիսիան համայնքում։ 

ՍիվիլՆեթի հետ զրույցում անկուսակցական Սևակ Մուսաթյանն ասաց, որ պայքարի մեջ է մտնում հաղթանակի ակնկալիքով, սակայն մյուս թեկնածուների հետ ունի մարդկային հարաբերություններ․ բոլորին էլ վաղուց ճանաչում է: Մուսաթյանն ակնկալում է արդար, անաչառ ընտրություններ և դեռ չի որոշել, թե ինչ դաշինքով է հանդես գալու։

Արդեն 11 տարի է՝ Սիսիանի դպրոցներում դասավանդում է շախմատ։ Նախկինում 12 տարի աշխատել է ՏԻՄ-ում և Սյունիքի մարզպետարանում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Ասում է՝ բիզնես չունի, աշխատանքից դուրս զբաղվում է դաշտավարությամբ։ 

Անկուսակցականներ Արա Զաքարյանն ու Սիմոն Հովհաննիսյանը դեռ խուսափում են հրապարակային ելույթներից: Արա Զաքարյանը աշխատում է «Գրանգ Քենդի» ընկերությունում որպես պահեստի տնօրեն: Մարզում հայտնի է որպես գործարար, ասում են` ընդդիմադիր չէ։

Սիմոն Հովհաննիսյան էլ Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է։ Վերջերս էլ Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցները  Սիսիանի համայնքապետարանում խուզարկություն էին իրականացրել և բերման ենթարկել Սիմոն Հովհաննիսյանին: Ըստ շրջանառվող լուրերի` վերջինս մեղադրվում է  հակակոռուպցիոն գոծերով։ Խոսակցություններ են պտտվում, որ հանդես է գալու «Հայաստան դաշինքով»։

Մասնագիտությամբ սանփորձագետ Արմեն Հակոբջանյանը ՔՊ կուսակցության անդամ է: Շուրջ մեկ տարի է՝ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Աշխատել է մի քանի մասնավոր ընկերություններում: Հակոբջանյանի ակնկալիքները մեծ են, ասում է` բոլորը տեսնում են համայնքում կատարված աշխատանքները։ Բոլոր թեկնածուների հետ ունի լավ հարաբերություններ և վստահ է` «սիսիանցին ճիշտ ընտրություն կկատարի»:

Սիսիան խոշորացված համայնքը ընդգրկում է 36 բնակավայր (2 քաղաք, 34 գյուղ)։ Բնակչությունը 30 575 է։

Առաջիկայում ընտրությունների է պատրաստվում նաև Քաջարան համայնքը։

Արմինե Սիմոնյան, Գորիս

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում