Գլխավոր Լրահոս

Ամերիկյան բանկերն աստիճանաբար հեռանում են եվրոգոտուց

Ամերիկյան բանկերն աստիճանաբար հեռանում են եվրոգոտուց

ԱՄՆ բանկերը, պատրաստվելով եվրոգոտու հնարավոր փլուզմանը, փորձում են պաշտպանել Եվրամիությունում իրենց ներդրումները, այդ թվում նաև՝ իրավաբանորեն: Բրիտանական The Financial Times պարբերականի հաղորդմամբ՝ եվրոգոտու լուծարումը կարող է տեղի ունենալ առաջիկա 1,5–2 տարվա ընթացքում:

«Ամերիկյան բանկային աշխարհն ընդհանուր առմամբ հակված է մտածելու, որ իր համար ամենամեծ վտանգը ներկայացնում են եվրոգոտու ճգնաժամի հնարավոր հետևանքները», - գրում է թերթը՝ վկայակոչելով ամերիկյան ֆինանսական կառույցներից մեկի աշխատակցին, ըստ որի՝ իր բանկը մոտակա 18-24 ամսվա ընթացքում եվրոգոտու փլուզում է կանխատեսում: Այս կապակցությամբ ամերիկյան մի շարք բանկեր դադարեցնում են իրենց ներդրումային գործունեությունը Եվրոպայում՝ կասեցնելով բազմաթիվ վարկային գծեր:

The Financial Times-ը նշում է, որ ներկայում ԱՄՆ բանկերը եվրոպական ընկերությունների հետ իրենց վարկային պայմանագրերը փորձում են կարգավորել լոնդոնյան ֆինանսական օրենսդրությամբ, ինչը նրանց թույլ կտա պաշտպանել սեփական ներդրումները եվրոգոտու փլուզման դեպքում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում