Գլխավոր Լրահոս

Google-ն ու Apple-ը հավակնում են Kodak-ի արտոնագրերին

Google-ն ու Apple-ը հավակնում են Kodak-ի արտոնագրերին

Google և Apple խոշորագույն ընկերությունները հավակնում են գնել ֆոտոտեխնիկա արտադրող Eastman Kodak-ի արտոնագրերը:

Ներկայում Kodak-ը սնանկացման եզրին է և հայտարարել է, որ պարտքերի գերակշիռ մասը մտադիր է մարել իր արտոնագրային պորտֆելի վաճառքի միջոցով: Ընկերությունը նախատեսում է աճուրդի դնել ավելի քան հազար արտոնագիր, ինչը վերջինիս սեփականության պորտֆելի մոտ 1/10 մասն է:

Աճուրդը կմեկնարկի օգոստոսի 8-ին: «Ռիա նովոստի» լրատվականի հաղորդմամբ՝ Kodak-ն առաջարկ է ստացել ներդրումային երկու ընկերությունից՝ Apple-ից և Google-ից: Հայտարարված նախնական գինը մոտ 150-250 մլն դոլար է: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ընկերությունների առաջարկը շուրջ 10 անգամ ցածր է այն գումարից, որ Kodak-ը պահանջում է իր արտոնագրերի համար, այն է՝ 2,6 մլրդ դոլար:
Իրենք՝ ընկերությունները, հրաժարվել են մեկնաբանություններից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում