Գլխավոր Լրահոս

Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյայի մասնակից գործազուրկ անձանց համար

Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյայի մասնակից գործազուրկ անձանց համար

Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյա պատերազմի մասնակից գործազուրկ անձանց համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության՝ հուլիսի 21-ի նիստում։ 

Գործատուները երեք բաղադրիչով կարող են փնտրել իրենց ցանկացած աշխատակցին։ Առաջին տարբերակն այն է, որ կազմակերպվում է ուսուցում շահառուի համար՝ 5 ամիս տևողությամբ, և այս դեպքում աշխատանք փնտրող անձի ուսման վարձը մինչև 50 000  դրամի չափով կփոխհատուցվի կառավարության կողմից ։

Երկրորդ տարբերակը մանսագիտական աշխատանքային փոձառությունն է՝ 3 ամիս տևողությամբ։ Այս դեպքում կառավարությունը կրթաթոշակ կտրամադրի նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։ 

Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար: 

Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում 300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկ անձի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում