Գլխավոր Լրահոս

2022-ի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ

2022-ի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ: 2022-ի հունվար-հունիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 11,8%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ տվյալների` այս տարվա հունիսին 2021-ի հունիսի նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 18,5%: 

Տևական ժամանակ աճի նվազ դինամիկա գրանցած արդյունաբերության ոլորտը (հիմնականում Թեղուտի հանքավայրի չաշխատելու պատճառով) կտրուկ աշխուժացել է` հունիսին գրանցելով 19% աճ, իսկ կիսամյակի տվյալներով հասնելով շուրջ 6% աճի: Հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին արդյունաբերության 19% աճը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ պայմանավորված է մշակող արդյունաբերության զգալի աճով։

Կիսամյակի կտրվածքով երկնիշ աճ են գրանցել հետևյալ ոլորտները` շինարարություն (12,7%), առևտրի շրջանառություն (10,7%), ծառայությունների ոլորտ (26,9%), էլեկտրաէներգիայի արտադրություն (14,8%) և արտաքին առևտրաշրջանառություն (44%): Ընդ որում, արտահանումն աճել է 36,3%-ով, իսկ ներմուծումը` 48,7%-ով: 

Չնայած արտահանման ծավալների տպավորիչ աճին, որը միայն հունիսին կազմել է 68,1%, գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է բացասական դինամիկա. անկումը` 5,5%: 

Գնաճը հունիսին կազմել է 10,3%` կիսամյակի կտրվածքով հասնելով 8,1%-ի: ԱՄՆ դոլարի վեց ամսվա միջինացված փոխարժեքը հաշվարկվել է 468 դրամ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում