Գլխավոր Լրահոս

Լաչինի միջանցքի այլընտրանքային` Տեղ-Կոռնիձոր ճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

Լաչինի միջանցքի այլընտրանքային` Տեղ-Կոռնիձոր ճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022-ի օգոստոսին, տեղեկացնում է տարարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին»,- լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են նախարարությունից։

***

Համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքում նոր ավտոերթուղի պետք է կառուցվի, որից հետո ներկա ճանապարհի մի մասը և դրա հարակից տարածքը պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը։

Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու կառուցման մասին հրապարակայնորեն սկսեց խոսվել այս տարվա հունվարին, երբ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը հրապարակեց լուսանկար, որում երևում էր ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր երթուղու սկիզբը և Հագարի գետի վրա կառուցվող նոր կամուրջը։

Չնայած նոր ճանապարհի կորրդինատները հրապարակված չեն, սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ կառուցվող ճանապարհն անցնելու է Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի միջով և միանալու է ներկայիս ճանապարհին։

Հետագայում արդեն, ենթադրվում է, որ նոր ճանապարհը պետք է շրջանցի նաև Շուշին։ Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի՝ նոր ճանապարհն անցնելու է Լիսագոր, Զառսլու, Ղայբալիշեն (Ղայբալու) բնակավայրերով և Ստեփանակերտ է մտնելու Կրկժան թաղամասով։

https://civilnet.am/news/666571/%d5%ac%d5%a1%d5%b9%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d6%84%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a5%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում