Գլխավոր Լրահոս

Թուրքիոյ Հանրապետութեան Պատմութեան Մէջ Առաջին Անգամ Հայ Մը Վարչական Շրջանի Ղեկավար Նշանակուած Է

Թուրքիոյ Հանրապետութեան Պատմութեան Մէջ Առաջին Անգամ Հայ Մը Վարչական Շրջանի Ղեկավար Նշանակուած Է

2021 թուականի վարչական շրջանի ղեկավարի համար կատարուած քննութիւնը յանձնելէ եւ հարցազրոյցը յաջողութեամբ կատարելէ ետք ազգութեամբ հայ Պերք Աճար նշանակուած է Թուրքիոյ Տենիզլի նահանգի կազմին մէջ գտնուող Պապատաղ վարչական շրջանի ղեկավար եւ յառաջիկայ օրերուն պիտի անցնի պարտականութիւններու կատարման: Այս մասին կը հաղորդէ «Արմէնփրես»-ը` յղում կատարելով թրքական «Այնահապեր» կայքին:

Պերք Աճար առաջին հայն է, որ Թուրքիոյ Հանրապետութեան պատմութեան մէջ դարձած է վարչական շրջանի ղեկավար:

Պապատաղի արդէն նախկին ղեկավար Ատեմ Քարաթաշը 16 օգոստոսին պաշտօնապէս լքած է իր աշխատանքն ու հրաժեշտ տուած շրջանին:

1995-ին Պոլսոյ մէջ ծնած Պերք Աճար սորված է սեփական Սահակեան-Նունեան հայկական եւ «Լոյս» աւագ դպրոցներուն մէջ: 2020 թուականին աւարտած է Պիլկի համալսարանի իրաւաբանական բաժինը, փաստաբանական փորձը կատարած է Շիշլի թաղամասին մէջ գործող փաստաբանական գրասենեակին մէջ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում