Գլխավոր Լրահոս

Բելառուսը մեկի փոխարեն երկու ԱԷԿ կկառուցի. Լուկաշենկո

Բելառուսը մեկի փոխարեն երկու ԱԷԿ կկառուցի. Լուկաշենկո

Բելառուսը մտադիր է ատոմային էլեկտրակայան կառուցել, ընդ որում՝ մեկի փոխարեն՝ երկուսը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Երկրում կառուցվող առաջին ԱԷԿ-ի շահագործումը թույլ կտա փոխարինել 5-7 մլրդ խմ բնական գազը, որն անհրաժեշտ է էլեկտրաէներգիա ստանալու համար», - ասել է նախագահը:

ԱԷԿ կառուցելու վերաբերյալ բանավեճերն ու քննարկումները Լուկաշենկոն ավարտված է համարում. ԱԷԿ-ի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, նախատեսվում է նաև երկրորդի կառուցումը:

Պատասխանելով Բելառուսում ԱԷԿ-ի գոյության նպատակահարմարության մասին հարցին՝ Լուկաշենկոն ասել է, որ «երկիրը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունի, ուստի՝ ԱԷԿ-ից ստացվող ողջ էլեկտրաէներգիան կուղղվի ներքին պահանջարկի բավարարմանը»:

Բելառուսի առաջնորդի կարծիքով՝ հանրապետությունում ԱԷԿ-ի կառուցման դեմ են լեհերն ու լիտվացիները: «Չէ՞ որ նրանք նույնպես մտադիր են սեփական ԱԷԿ կառուցել. սա արդեն մրցակցություն է», - ասել է Լուկաշենկոն: Նախագահի համոզմամբ՝ նման օբյեկտի կառուցումը Բելառուսի զարգացումը կհասցնի ինտելեկտուալ և արդյունաբերական ավելի բարձր մակարդակի:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում