Գլխավոր Լրահոս

Վիվա-ՄՏՍ-ը հերքում է ադրբեջանցիներին քարտեր բաժանելու լուրերը

Վիվա-ՄՏՍ-ը հերքում է ադրբեջանցիներին քարտեր բաժանելու լուրերը

«Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:

Ավելին՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորներին հավասարապես վերաբերող՝ ԱԱԾ հայտարարությունից բացառապես Վիվա-ՄՏՍ-ին առանձնացնելն ու հիշատակելը «Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաև այն, որ օրաթերթն անտեսել է հենց իր կողմից վկայակոչած՝ ԱԱԾ տրամադրած պատասխանն առ այն, որ, մեջբերում ենք. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», ակնհայտորեն ի ցույց է դնում «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հրապարակման մանիպուլյատիվ բնույթը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը գտնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի 25.08.2022 համարում և առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակումն ուղղված է Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն:

Վիվա-ՄՏՍ-ն իրավունք է վերապահում սույն հայտարարությունը հասանելի դարձնել հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներին, հաշվի առնելով այն, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը տարածվել է այլ ԶԼՄ-ներում, իսկ օրաթերթն անգամ հարկ չի համարել հրապարակումից առաջ ճշտել Վիվա-ՄՏՍ-ի դիրքորոշումը հրապարակման մեջ տեղ գտած պնդումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ն անընդունելի է համարում նմանօրինակ կեղծ ու մտացածին լուրերի տարածումը տեղեկատվական դաշտում՝ անկախ լրատվամիջոցի հետապանդած օրակարգից և վճռական է իր գործարար համբավն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում:

Շնորհակալություն:
Վիվա-ՄՏՍ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում