Գլխավոր Լրահոս

Տարեսկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 49 հազար ռուսաստանցի․ «Ռոսստատ»

Տարեսկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 49 հազար ռուսաստանցի․ «Ռոսստատ»

Այս տարվա սկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 49 հազար մարդ։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով «Ռոսստատ»-ին (Պետական վիճակագրության դաշնային ծառայություն)։

«Ռոսստատ»-ի տվյալներով՝ տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419 000 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 202 000-ի դիմաց։ Միգրացիոն արտահոսքը կազմել է 96 հազար՝ 2021 թվականի 114 հազար աճի դիմաց։ Ռուսաստանից առավել հաճախ մեկնել են Ուկրաինա (79,6 հազար), Տաջիկստան (58,4 հազար), Հայաստան (49 հազար), Ղրղզստան (43,6 հազար), Ղազախստան (40,7 հազար) և Ուզբեկստան (38,6 հազար): 

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել գրեթե 30 հազար ռուսաստանցի: Նրանք Հայաստանում գրանցել են 2 000 հազար ընկերություն, հայաստանյան բանկերում բացել 70 հազար հաշիվ։ 

Նախարարի խոսքով՝ լեզվական խոչընդոտի բացակայությունը, էժան ապրանքները և առանց վիզայի ռեժիմը Հայաստանը դարձրել են ռուսական բիզնեսի համար ամենապահանջված վայրերից մեկը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում