Գլխավոր Լրահոս

Օգոստոսին Հայաստան է այցելել շուրջ 262 000 զբոսաշրջիկ․ Վահան Քերոբյան

Օգոստոսին Հայաստան է այցելել շուրջ 262 000 զբոսաշրջիկ․ Վահան Քերոբյան

2022-ի օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 262 000՝ մոտենալով 2019-ի ցուցանիշին՝ 288 000․ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել է Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)», - ասված է նրա գրառման մեջ։

Հուլիս և օգոստոս ամիսներին, նշում է նախարարը, Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առիթով Քերոբյանը «հրավիրել է այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»։

2020 թվականին, կովոնավիրուսի սահմանափակումներով պայմանվորված, զբորսաշրջության ոլորտը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ անկում գրանցեց: 2020-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 375 000 էր: 2021 թվականին ոլորտը, քովիդի սահմանափակումների վերացմանը զուգանթաց, ակտիվացավ՝ զբոսաշրջային այցելությունների քանակը կազմեց 870 000: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում