Գլխավոր Լրահոս

Տիգրան Ավինյանը պատրաստվում է դառնալ Երևանի փոխքաղաքապետ, հանդիպել է խմբակցությունների հետ

Տիգրան Ավինյանը պատրաստվում է դառնալ Երևանի փոխքաղաքապետ, հանդիպել է խմբակցությունների հետ

Հայաստանի նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն օրերս հանդիպել է Երևանի ավագանու խմբակցությունների հետ՝ քաղաքապետի տեղակալի թեկնածուի կարգավիճակով։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Նախատեսվում է, որ Ավինյանի առաջադրման հարցը կմտնի օրակարգ։ Կա պրակտիկա, որ նոր եկող փոխքաղաքապետերը հանդիպում են խմբակցությունների հետ, լավ պրակտիկա է, և նա այդ պրակտիկան պահպանեց։ Հիմնականում ճանաչողական քննարկում էր, թե որ ոլորտներն է նա համակարգելու»,- ասաց Խաժակյանը։ Ակնկալվում է, որ Տիգրան Ավինյանին այդ պաշտոնին առաջադրելու են սեպտեմբերի 13-ին կայանալիք ավագանու նիստին։

Խաժակյանն ասաց, որ փոխքաղաքապետի հարցը որոշվելու է ավագանու քվեարկությամբ։ Նրա փոխանցմամբ՝ 2017-ից սկսած խմբակցությունն ունի գործելաոճ, որ որևէ փոխքաղաքապետի թեկնածության դեմ չի քվեարկում. «Եվ նույնը կպահպանվի այս դեպքում»։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ևս հաստատեց, որ հանդիպել են Ավինյանի հետ։

«Հանդիպումը եղել է ընդհանուր բնույթի, կոնկրետ նրա թեկնածության վերաբերյալ չի եղել։ Առաջիկա նիստի օրակարգը, կարծում եմ, վաղը կլինի, երբ օրակարգը հրապարակվի, այդ ժամանակ կտեսնեք»,- ասաց Գալջյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում