Գլխավոր Լրահոս

Մշակույթի ֆրանսահայ գործիչները կոչ են արել հայ համայնքին կամավոր «սրբազան հարկ» վճարել Հայաստանին և Արցախին

Մշակույթի ֆրանսահայ գործիչները կոչ են արել հայ համայնքին կամավոր «սրբազան հարկ» վճարել Հայաստանին և Արցախին

Ֆրանսահայ կինոռեժիսորներ Ռոբերտ Գեդիգյանը, Վազգեն Թորանյանը և դերասան Սիմոն Աբգարյանը կոչ են արել հայ համայնքին և իրենց ընկերներին ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին՝ Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի նյութատեխնիկական ապահովման մասնակցությամբ: Տեղեկությունը հրապարակել է ԱՄն-ում հրատարկվող Mirror Spectator պարբերականը։

Առաջարկվում է մասնակցել կամավոր, հարկի նվազագույնը չափը 10 եվրո կամ 10 դոլար ամսական նվիրատվություն՝ «նպաստելու Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը, կայունությանը և զարգացմանն այս անհանգիստ ժամանակներում»:

«Ֆրանսիայի հայկական հիմնադրամը (Fonds Arménien de France) վստահելի և ամուր գործընկեր է: Դրա օրինականությունն ու վստահելիությունն այլևս հարցականի տակ չեն»,- ասված է սփյուռքահայ գործիչների տարածած հայտարարության մեջ: Հեղինակները նաև կոչ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին շտապ միանալ այս «սրբազան հարկը» հավաքելու աննախադեպ գործողությանը։

Համեստ կանխատեսմամբ՝ 3 միլիոն մարդու ամսական 10 եվրո կամ 10 դոլար հարկի շնորհիվ տարեկան 360 միլիոն դոլար կամ եվրո կհավաքվի Հայաստանին և Արցախին օգնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում