Գլխավոր Լրահոս

Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է հայ-թուրքական կարգավորմանը

Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է հայ-թուրքական կարգավորմանը

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումների համաձայն՝ Հայաստանում հարցված քաղաքացիների 48 տոկոսը լիովին բացասական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ 11 տոկոսը՝ «որոշ չափով բացասական»։ Հարցումն իրականացվել է հունիս ամսին 1 500 քաղաքացիների շրջանում ու հրապարակվել սեպտեմբերի 9-ին։ 

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ դրական է արտահայտվել 28 տոկոսը, իսկ 13 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Ըստ տարիքային բացվածքի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը բացասական վերաբերվել են հիմնականում 18-35 տարեկան հարցվածները։ Հարաբերությունների կարգավորմանը բացասական արտահայտվող քաղաքացիների մեծ մասը գյուղական բնակավայրերից է եղել։ Դրական են արտահայտվել հիմնականում Երևանում ու Լոռիում, բացասական՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում։ 

Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչպես կազդի Հայաստանի տնտեսության վրա, 35 տոկոսը պատասխանել է՝ «լիովին բացասական», 11 տոկոսը՝ «որոշ չափով բացասական», 26 տոկոսը՝ «որոշ չափով դրական», իսկ 8 տոկոսը՝ «լիովին դրական»։ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում