Գլխավոր Լրահոս

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում

Հայաստանի նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փողքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։ Այս շաբաթ Տիգրան Ավինյանը հանդիպել էր խմբակցությունների հետ, ներկայացրել իր ծրագրերն ու գործունեության ոլորտը։  «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ ՍիվիլՆեթին հայտնել էր, որ 2017-ից խմբակցությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի՝ դեմ չի քվեարկում փոխքաղաքապետերի թեկնածությանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե Ավինյանի թեկնածության վերաբերյալ որոշում կկայացնեն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումից հետո։

Այդուհանդերձ, միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների ձայներով Ավինյանին կարող են նշանակել փոխքաղաքապետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում