Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 7 446 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 575 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Դրական է եղել կատարված թեստերի 34,5 տոկոսը։
Նույն ժամանակահատվածում առողջացել է 2 172 մարդ, գրանցվել մահվան 7 դեպք։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 410 քաղաքացի։
Civilnet











