Գլխավոր Լրահոս

«Ոչինչ չխնայել առողջության համար». խորհուրդներ տարեցների խնամքի կենտրոնի այցելուից

«Ոչինչ չխնայել առողջության համար». խորհուրդներ տարեցների խնամքի կենտրոնի այցելուից

Գեղեցիկ Ոսկանյան

69-ամյա Մելանյա Անդրանիկյանն ունի մի շարք հիվանդություններ, բայց դրանցից որևէ մեկն ի զորու չէ փոխելու նրա կյանքի ռիթմը:

Պարբերաբար գրանցվում է բժշկական ստուգումների, ընդունում դեղամիջոցներ: Հիշում է, որ մի ժամանակ միայն ձեռնափայտով էր քայլում, իսկ հիմա փորձում է ձեռնափայտ չվերցնել, իհարկե, ըստ այցելության վայրի անցանելիության:

Մելանյա Անդրանիկյանը Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի շահառու է: Պատմում է, որ կենտրոնում իրենց առողջության պահպանման համար մեծ ջանքեր են գործադրվում:

«Մեզ պարբերաբար ստուգումների են ուղղորդում: Այցելուները, ըստ իրենց անհանգստացնող խնդիրների, այցելում են համապատասխան մասնագետի: Այստեղ կանոնավոր կերպով չափում են մեր ճնշումը: Կենտրոնը նաև մեր հետաքրքիր ժամանցն է ապահովում՝ ճանաչողական շրջայցեր, թանգարանային այցեր, ինչպես նաև սովորում ենք կարուձև, նկարչությամբ ենք զբաղվում, ունենք երգի և պարի ժամեր: Այս կերպ կյանքս ավելի լեցուն է: Բոլորս որոշ ժամանակով կտրվում ենք առօրյա խնդիրներից»,-ասում է նա։

Տիկին Մելանյան առողջության մասին հոգ տանելու կարևոր մաս է համարում նաև պատվաստումները, թեև կորոնավիրուսի դեմ պատվաստվելու որոշումը կայացրել է հիվանդության հայտնվելուց մեկ տարի անց: 

«Ես և ամուսինս որոշեցինք պատվաստվել մեր պոլիկլինիկայում, երկու դեղաչափ ընդունեցինք: Ամուսինս հետագայում վարակվեց կորոնավիրուսով, բայց պատվաստման շնորհիվ հիվանդության ընթացքը թեթև անցավ: Ինքս չվարակվեցի,- պատմում է նա  և հավելում,- Սա շատ կարևոր քայլ է, չէ՞ որ խոցելի խմբում ենք»:

Տիկին Մելանյան կորոնավիրուսի դեմ ստացել է նաև երրորդ դեղաչափը «Պատվաստումը հոգատարություն է» արշավի ընթացքում Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համագործակցությամբ իրենց կենտրոնում իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում:

«Արշավի շրջանակում մեր կենտրոն այցելած բժիշկները շատ կարևոր տեղեկատվությամբ էին կիսվում: Նրանց այցից հետո որոշեցի երրորդ դեղաչափն էլ ստանալ: Կենտրոնում գրեթե բոլորս պատվաստված ենք: Այցի ժամանակ նաև մի քանի ստուգումներ անցկացրին՝ ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ստուգում: Ինքս մասնակցեցի և իսկապես շատ գոհ մնացի»,- ասում է նա։

Տիկին Մելանյան վստահեցնում է՝ առողջությունը շատ թանկ է, պետք չէ ոչինչ խնայել այն պահպանելու համար, ավելին՝ պետք է միշտ առողջության ամրապնդման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ու շարունակել անհոգ ապրել:

«Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համագործակցությամբ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում