Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից ևս տասը քառակուսի կիլոմետր․ Փաշինյան

Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից ևս տասը քառակուսի կիլոմետր․ Փաշինյան

Ադրբեջանը նոր էսկալացիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ինքնշխան տարածքից տասը քառակուսի կիլոմետր։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, խոսելով տարածքային կորուստների մասին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, դա փաստ է, մեր զինված ուժերը աշխատում են ներխուժումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ անցյալ մայիսին էլ Ադրբեջանը օկուպացրել էր 40 քառակուսի կիլոմետր Սև լճի տարածքում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին ծայրահեղ լարված է։ Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին սկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդը լայնորեն կիրառում է նաև հարվածային անօդաչու սարքեր։

Հրթիռահրետանային հարվածների զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում