Գլխավոր Լրահոս

Գլխավոր շտաբի պետը մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն

Գլխավոր շտաբի պետը մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն

Ադրբեջանի հարձակումը եղել է վեց ուղղությամբ. այս մասին Ջերմուկում սեպտեմբերի 16-ին հայտարարեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ:

Ջերմուկ քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը նախկին 11-ի փոխարեն այժմ 4,5 կմ է։ Ասրյանը վստահեցրեց, որ խոսքը միայն մեկ խմբի մասին է, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթին:

«Կենսունակության տեսանկյունից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից»,- ասաց Ասրյանը։ 

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը  մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն։ Նա հավաստիացրեց, որ «վախենալու, հուսահատվելու կարիք չկա․ իրադրությունը գտնվում է ՀՀ զինված ուժերի հսկողության տակ»։

«Այսօր հյուսիսային հատվածում մենք տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի մոտ 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի սահման»,- հավելեց նա։ 

Ասրյանը հերքեց ադրբեջանական տելեգրանմյան ալիքներում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ մոտ երկու տասնյակ գերի ունենք։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները միանշանակ ապատեղեկատվություն են տարածում, դա անում են մեր հասարակության վրա ազդեցություն գործելու նպատակով»։ Գլխավոր շտաբի պետը, սակայն, գերիների թվաքանակ չնշեց՝ ասելով, որ հստակ թվային տվյալներ այս պահին ներկայացնել չի կարող։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում