Գլխավոր Լրահոս

«Միր» համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը Հայաստանի բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ԿԲ

«Միր» համակարգի սպասարկման վերաբերյալ որոշումը Հայաստանի բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ԿԲ

Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկից՝ անդրադառնալով «Միր» քարտերի սպասարկումը Հայաստանում դադարեցնելու հարցին։

 «ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված։ Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ասված է ԿԲ մեկնաբանությունում:

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ սեպտեմբերի 21-ից «Միր» վճարային քարտերի սպասարկումը Հայաստանում դադարեցվել է։ Մասնավորապես, քարտապանները չեն կարողանում բանկոմատներից գումար կանխիկացնել։

Վերջին օրերին ռուսական ազգային «Միր» վճարային համակարգի սպասարկումից հրաժարվել են նաև Թուրքիան, Ղազախստանը և Վիետնամը։

Ըստ մասնագետների՝ երկրները հրաժարվում են ռուսական համակարգի հետ համագործակցությունից՝ ԱՄՆ պատժամիջոցների մտավախության պատճառով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում