Գլխավոր Լրահոս

«Արմավիան» դեռ ամբողջությամբ չի վճարել առաջին SSJ-ի դիմաց

«Արմավիան» դեռ ամբողջությամբ չի վճարել առաջին SSJ-ի դիմաց

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան», որ 2011թ. ապրիլից շահագործում է ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ100) ինքնաթիռը, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ին դեռ պարտք է շուրջ $4 մլն, հաղորդում է ռուսական 1prime.ru կայքը:

«Նրանք չեն վճարել $4 մլն առաջին ինքնաթիռի դիմաց, գումարած` չեն վճարել ինքնաթիռի այն աշխատանքի և պահեստամասերի դիմաց, որոնք երաշխավորված չեն եղել: Ավելին` չեն վճարել նաև պլանային տեխսպասարկման դիմաց»,- նշում են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ում:

Միաժամանակ` ռուսական ընկերությունում հավելում են, որ «Արմավիան» չի կարող ավտոմատ կերպով վերադարձնել SSJ100-ը: «Ինքնաթիռը հայկական բանկերից մեկում վերցված վարկի սպասարկման առարկա է. եթե նրանք հրաժարվեն վերադարձնել ինքնաթիռը, ապա պետք է հանեն այն գրավից»,- նշում են ընկերությունում` նշելով, որ իրենք Հայաստանի ազգային ավիափոխադրողից գործարքի խզման մասին որևէ փաստաթուղթ չեն ստացել:

Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն ընթացիկ տարվա հուլիսի հրաժարվել էր SSJ100 երկրորդ ինքնաթիռի գնումից:

Նշենք, որ հայկական ավիաընկերությունը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի հետ 2007թ. համաձայնագիր էր կնքել երկու SSJ100 ձեռքբերման շուրջ, որոնք պետք է մատակարարվեին 2009թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Սակայն առաջին ինքնաթիռը «Արմավիա»-ն ստացավ միայն 2011թ. ապրիլի 19-ին։

Հայկական ավիափոխադրողի կողմից ինքնաթիռների ձեռքբերման գործարքը վարկավորել է ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում