Գլխավոր Լրահոս

Կառավարությունը մտադիր է լուծել փողոցային երաժիշտների հարցը

Կառավարությունը մտադիր է լուծել փողոցային երաժիշտների հարցը

Կառավարությունը մտադիր է կարգ սահմանել Երևանի փողոցներում նվագող երաժիշտների համար ու խստացնել փողոցային երաժշտության պայմանները։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հավանության է արժանացել կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում։ 

Փողոցներում, մայթերում, հրապարակներում ու այգիներում առանց քաղաքապետարանի կողմից պահանջների ու սահմանափակումների կանոններին հետևելու հնարավոր չի լինելու երգել կամ նվագել։ Սա կարող է համարվել վարչական իրավախախտում, առաջին անգամ նման արարքի դեպքում կարող է տուգանվել, իսկ երկրորդ անգամ կարող են բռնագրավել նրա երաժշտական գործիքները։

«Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,- նշված է հիմնավորումներում։ 

Ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները տրվելու են Երևանի ավագանուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում