Գլխավոր Լրահոս

Ռալֆ Յիրիկյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի հավանական գնորդ

Ռալֆ Յիրիկյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի հավանական գնորդ

«Վիվա-ՄՏՍ»-ը ձեռք բերելու հնարավորությամբ լրջորեն հետաքրքրված է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները։ Ռալֆ Յիրիկյանը ընկերության գլխավոր տնօրենն էր մոտ 18 տարի՝ մինչև այս տարվա հունիսը։ 

Յիրիկյանը մտադիր է հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերը ձեռք բերել ամբողջությամբ և ներկայում «ՄՏՍ-Հայաստան»-ի ռուս սեփականատերերի հետ բանակցությունների փուլում է, ներկայացրել է գնային առաջարկ։ 

ՍիվիլՆեթը հոկտեմբերի 10-ին գրել էր, որ «ՄՏՍ-Հայաստան»-ը հանվել է վաճառքի, վաճառքի արժեքը գերազանցում է 160 մլն դոլարը։ Հավանական գնորդների ցանկում են ռուսական հանրահայտ բուքմեքերական 1xbet ընկերության սեփականատերերը, ինչպես նաև Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք «Տելեկոմ Արմենիա»-ի սեփականատերերն են։ 

Տե՛ս՝ «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի․ ովքե՞ր են հավանական գնորդները

MTS-ի հայաստանյան դուստրը պատկանում է ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին։ Նախկինում այս ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս ունեին լիբանանցի Պիեռ և Մուսա Ֆատուշ եղբայրները, մյուս 80 տոկոսը պատկանում էր ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին՝ Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։ 

«ՄՏՍ-Հայաստան»-ից ընկերության վաճառքի մասին ՍիվիլNեթի գրավոր հարցմանն արձագանքելով` նշել էին, որ հարցի պատասխանը առևտրային գաղտնիք է, ու համապատասխան տեղեկությունների տրամադրումը հնարավոր չէ։ 

«ՄՏՍ-Հայաստան»-ը Հայաստանում ամենամեծ բաժանորդային բազան ունեցող բջջային օպերատորն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում