Գլխավոր Լրահոս

<strong>Ալիևն ու Ղարիբաշվիլին քննարկել են Բաքու-Երևան-Թբիլիսի ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը</strong>

<strong>Ալիևն ու Ղարիբաշվիլին քննարկել են Բաքու-Երևան-Թբիլիսի ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը</strong>

Բաքուն պատրաստ է համաձայնագիր կնքել, եթե Երևանը տա իր համաձայնությունը. Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հոկտեմբերի 24-ի համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  

«Մենք արդեն Հայաստանին ենք փոխանցել հինգ հիմնական սկզբունքները և հույս ունենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, կսկսի խաղաղության բանակցությունները և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կկնքի»,- Մցխեթի շրջանում գտնվող Մուխրանի պալատում ասել է Ալիևը։ Ի դեպ, Մուխրանիում Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ներկա են գտնվել «Ղարաբաղի խանության ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսին։

Ալիևի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տարածաշրջանային։

Ասուլիսում Ալիևը հայտնել է նաև Բաքու-Թբիլիսի-Երևան եռակողմ ձևաչափով խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ «եթե Հայաստանը դրան պատրաստ է, իրենք էլ պատրաստ են»։

Խոսելով Բաքվի ու Թբիլիսիի հարաբերությունների մասին՝ Ալիևն ասել է, որ դրանք ռազմավարականից հասել են դաշնակցային մակարդակի։

«Վրաստանի և Ադրբեջանի միջև անհամեմատելի ընկերություն և սերտ հարաբերություններ են։ Այդ հարաբերությունները հենվում են պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Վստահ եմ, որ ներկայիս համագործակցությունը ավել բարձր մակարդակում է՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարեկեցության»,- իր հերթին ասել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին։

2015-ից սկսած՝ սա Ալիևի երկրորդ այցն է Վրաստան։ Մինչդեռ Վրաստանի վարչապետը անցյալ տարի երկու անգամ այցելել է Ադրբեջան։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում