Գլխավոր Լրահոս

Փաշինյանը խոսել է Սոչիում եռակողմ հանդիպմանը հնարավոր հայտարարության ստորագրման և ակնկալիքների մասին

Փաշինյանը խոսել է Սոչիում եռակողմ հանդիպմանը հնարավոր հայտարարության ստորագրման և ակնկալիքների մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, անկեղծ ասած, տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատել է, թե ոչ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներով հնարավոր հերթական հայտարարության ընդունման հարցին, Փաշինյանը նշեց․ «Հայտարարության նախագիծ միշտ էլ լինում է, աշխատանք պետք է տարվի։ Այլ բան, թե վերջնական ընդունվածը ինչպիսին կլինի»։

Վարչապետը նաև անդրադարձավ եռակողմ հանդիպումից Հայաստանի ակնկալիքներին։ Ըստ նրա՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ «էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»։

«Վերջին անգամ նման ֆորմատով հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։ Կարծում եմ, ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ։ Կարծում եմ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն և այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ քննարկվելիք հարցերը վերաբերելու են ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովմանը, միջանցքի մասին հայտարարություններին, ինչպես սահմանազատմանն ու անվտանգության մեխանզիմների ստեղծմանը։

«Այս տարվա մարտին ադրբեջանակն զինուժը ներխուժել էր խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների արձագանքի բացակայությունը։ Գիտեք, որ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչ-որ միջանցնքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից, Ռուսաստանում էլ մարդիկ կան, որոնք փորձում են այդ խոսույթը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի արած հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի։

Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որոնք այն ժամանակ ասում էին՝ դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել։ Սրանք հարցեր են, որոնք պատրաստվում եմ քննարկել, այդ թվում ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում