2023-ի ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը: Առաջին անգամ հայտարարագրերը կներկայացվեն 2024-ի գարնանը: Այս մասին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ներկայացնելով 2023-ի պետական բյուջեի մասին նախագիծը, տեղեկացնում է խորհրդարանի կայքը։
https://civilnet.am/news/664089/%d5%a5%d5%af%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1/Նախարարը նշել է, որ 2023-ի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը։
«Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. Ազգային ժողով ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին։ 2023-ի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար ու ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է նա։
Չնայած թվարկված անորոշություններին` Խաչատրյանը փաստել է, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից ի վեր քննարկված բոլոր սպասումները: 2022-ի ինն ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14,1 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեն սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է․ «Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ` անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,- ասել է նախարարը:
Ըստ Տիգրան Խաչատրյանի` այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը:
Civilnet











