Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու կարևորության մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու կարևորության մասին

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին։ Այդ հայտարարությունը Կոլոննան արել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: 

«Սահմանի մշտադիտարկման միջոցով առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», - ասել է Կոլոննան: 

Կոլոննայի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է։ Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին և խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

***

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը հաստատվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։ Առաքելությունը գործունեությունն սկսել է հոկտեմբերի 20-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում