Գլխավոր Լրահոս

Հայկ Մարությանի ստորագրած պայմանագրերով նախատեսված MAN ավտոբուսները շուտով կլինեն Երևանում

Հայկ Մարությանի ստորագրած պայմանագրերով նախատեսված MAN ավտոբուսները շուտով կլինեն Երևանում

Գերմանական MAN  ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20  շարժակազմ, շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա ամսվա ընթացքում կժամանեն ևս 87 MAN-եր։ Այդ մասին դեկտեմբերի 24-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաև տեսանյութ է տարածել, թե ինչպես է MAN-ը քշելով մուտք գործում Հայաստանի սահման։ 

Գերմանական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը սկսել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մինչ ՔՊ-ի կողմից անվստահության ենթարկվելը։ 2021-ի նոյեմբերին նա ստորագրել էր «Երևանի ավտոբուսներ» ծրագրի համաձայնագրերը, որով նախատեսվում էր 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ գնել Երևանի համար։ Ծրագիրն իրականացվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, բանկը ՀՀ-ին էր տրամադրել 25 միլիոն եվրո։ 

Տիգրան Ավինյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի վերջին նաև մեկնել էին Լեհաստան՝ գործարանում ծանոթանալու ավտոբուսների հավաքման պրոցեսին։ Երևանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության մասին 2022-ի մարտից հայտարարած Տիգրան Ավինյանը MAN-երի Հայաստան փոխադրման գործընթացի մեկնարկի մասին իր հրապարակման մեջ ոչինչ չի նշել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում