Գլխավոր Լրահոս

Բրյուսովի ռեկտորի ընտրության առնչությամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Բրյուսովի ռեկտորի ընտրության առնչությամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Քրեական վարույթներ են նախաձեռնվել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացի այդ, ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, դեկտեմբերի 22-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած ընտրություններում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր։

Ավելի վաղ կառավարությունը որոշել էր Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Հայայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ։ Կարինե Հարությունյանը դեմ է արտահայտվել բուհերի միավորմանը, նաև մասնակցել է միավորման դեմ բողոքի ակցիաներին։

Դեկտեմբերի 12-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխվարչապետ, Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում