Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ

Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ

Կենտրոնական բանկը (ԿԲ) չի փոխել նախորդ կանխատեսումը, համաձայն որի՝ 2023-ին ակնկալում է 4,6% տնտեսական աճ: Այդ մասին հունվարի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Մինչ ասուլիսը կենտրոնական բանկի խորհրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,75%: Պատճառները, ինչպես նշեց ԿԲ նախագահը, մի քանիսն են` ձևավորվել են արտաքին միջավայրից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացման ակնկալիքներ, բացի այդ, դրամի արժևորման, զսպող դրամավարկային քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: 

2022-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8,3%, իսկ տարվա կտրվածքով բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9,5%:

Թեև 2022-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,2%, որն աննախադեպ ցուցանիշ է նախորդ 15 տարիների համար, 2023-ի տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսումները բավականին զուսպ են․ «Մեր կանխատեսումները չեն փոխվել: Կարծում ենք, որ այս տարի գրանցվելու է 4,6% տնտեսական աճ», - նշել է Մարտին Գալստյանը` հավելելով, որ տնտեսական աճ ապահովող հիմնական երեք ճյուղերն են լինելու շինարարությունը, արդյունաբերությունը և ծառայությունները: 

ԿԲ նախագահի գնահատականով` անցյալ տարի ռեկորդային՝ 28% աճ գրանցած ծառայությունների ոլորտում  2023-ին աճի տեմպը կթուլանա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում