Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում 46 մարդ է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով

Ադրբեջանում 46 մարդ է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ «դիվերսիոն գործողություններ» կատարելու մեղադրանքով 39 մարդու է ձերբակալել։ Դրանից երկու օր առաջ լրատվամիջոցների յոթ աշխատակիցներ էին ձերբակալվել Ադրբեջանում «իրանական քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու» կասկածանքով։

Ձերբակալությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ անցած շաբաթ զինված տղամարդը հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչը վատթարացրել է Թեհրանի և Բաքվի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները:

Հարձակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարհանել է դեսպանատան աշխատակիցներին և այդ պահից Ադրբեջանի քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Իրան մեկնելուց:

Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը Meydan հեռուստաընկերությանն ասել է, որ վերոնշյալ 39 անձինք ադրբեջանական սոցցանցերում իրանամետ քարոզչություն են իրականացրել, տեղեկություններ են փոխանցել Իրանի հատուկ ծառայություններին և «կրոնի քողի ներքո» «դիվերսիոն գործողություններ» են իրականացրել Ադրբեջանում։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, թե նշված անձինք փորձել են «խաթարել հանդուրժողականության հաստատված ավանդույթները» Ադրբեջանում։

Իրանական ենթադրյալ «լրտեսական ցանցի» գործունեությունը կասեցնելու գործողության շրջանակում հունվարի 31-ին SalamNews և InterAz լրատվական կայքերի յոթ աշխատակից է բերման ենթարկվել։

Գործողության ընթացքում ձերբակալվածների թվում է նաև InterAz-ի և SalamNews-ի սեփականատեր Մաթլաբ Բաղիրովը։ Երկու լրատվամիջոցներն էլ հայտնի են իսլամամետ և իրանամետ բովանդակություն պարունակող հրապարակումներով։

Բաղիրովը, որը հայտնի է նաև որպես Հաջի Մաթլաբ, ծագումով Ադրբեջանի հարավարևելյան Ջալիլաբադի շրջանից է և InterAz-ը գնել է 2016 թ.: Ենթադրվում է, որ նա կրոնական կրթություն է ստացել Իրանում և Սիրիայում:

Փետրվարի 1-ին տեսակոնֆերանսի միջոցով թուրք պաշտոնյաների հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ժամանակ «իրանական ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից լուրջ միջոցներ չեն ձեռնարկվել»։

Հունվարի 27-ին՝ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, ինքնաձիգով զինված տղամարդը մտել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակ բացել՝ սպանելով դեսպանատան անվտանգության ղեկավարին և վիրավորելով ևս երկուսին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում