Գլխավոր Լրահոս

Հայաստանում կանայք կկարողանան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել

Հայաստանում կանայք կկարողանան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել զինված ուժերում:

Զինվորական ծառայությունն անցնելուց հետո կանանց համար սահմանվելու է պատվովճար՝ 1,5 մլն դրամի չափով:

Կանանց հնարավորություն է տրվելու նաև 6-ամսյա զինվորական ծառայությունից հետո անցնել պայմանագրային զինվորական ծառայության։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության փետրվարի 9-ի նիստի ժամանակ հայտարարել է․ «Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝  կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայությունից հետո հնարավորություն է տրվելու անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում