Գլխավոր Լրահոս

Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը

Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը

Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև փետրվարի 22-ին ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով 250 մլն դոլար ներդրվելու է Ամուլսարի ոսկու հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։

Էկոնոմիկայի փոխնախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ նախատեսված գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար։

«Կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու։ Փոխարենը ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը»,- ասաց նա։

Քերոբյանը նշեց, որ համաձայն պայմանավորվածության ազդակիր համայնքներն ամեն տարի ստանալու են 7 մլն դոլարի աջակցություն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից։

«Հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվելու ազդակիր համայնքներում և էական տնտեսական աճ է ապահովվելու ոչ միայն մարզի, այլև ՀՀ համար։ Գնահատված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու մոտավորապես 1 տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է, և մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորությունից»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է հանքի շահագործումից հետո հնարավոր բնապահպանական ռիսկերին, Վահան Քերոբյանը նշեց․ «Այսօր ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները գործունեություն իրականացնելու համար։ Բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացված են և անհրաժեշտ թույլտվությունը տրված է»։

***

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018-ին, սակայն մի շարք ջերմուկցիներ և բնապահպան ակտիվիստներ արդեն չորս տարուց ավելի է՝ փակ են պահում հանքավայրի մուտքերը՝ բարձրաձայնելով շահագործման պատճառով Ջերմուկ քաղաքին և այլ տարածքների հասցվելիք անդառնալի վնասի մասին։ «Լիդիան Արմենիա»-ն հայտնել էր հանքավայրի տարածքում ավելի քան 70 տոննա ոսկու պաշարի առկայության մասին։

2018-ին քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները՝ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ: Կառավարությունը 400 հազար դոլար էր հատկացրել «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմին՝ փորձաքննություններ իրականացնելու նպատակով։ 2021-ի դեկտեմբերին Ամուլսարի շահագործման թույլտվության գործընթացում չարաշահումների քրեական գործը կարճվել էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում