Գլխավոր Լրահոս

Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար

Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է կայացել Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է․ «Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Հայաստանի հետ մեր հարաբերությունները համահունչ են ամբողջ տարածաշրջանի շահերին, և մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի»։

Լուսանկարը՝ IRNA-ի

Հայկական կողմը տեղեկացնում է, որ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ․ «Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ.  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 

https://civilnet.am/news/679958/%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a2%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d6%81-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում