Գլխավոր Լրահոս

ՀՀ Գլխավոր շտաբի պետը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

ՀՀ Գլխավոր շտաբի պետը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մարտի 2-4-ը Հնդկաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին նշվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։

«Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրությունում։

Հատկանշական է, որ երկու երկրների ռազմական ղեկավարների հանդիպման մասին Հնդկաստանի ԳՇ թվիթերյան էջը հայտնել էր դեռ երկու օր առաջ։

Նախորդ ամիս Հնդկաստան աշխատանքային այցով մեկնել էր նաև պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, հանդիպել Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում