Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը

«Վրացական երազանքը» հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը

Վրաստանի իշխող ուժը՝ «Վրացական երազանքը», բողոքի ալիքով պայմանավորված՝ որոշում է ընդունել խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը, հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը՝ հղում անելով օրինագծի հեղինակ «Ժողովրդի ուժը» շարժումը։

Հայտարարությունում ասված է, որ օրինագիծը հակասական կարծիքներ է առաջացրել, քանի որ «ստի մեքենան» նախաձեռնությունը ներկայացրել է բացասական լույսի ներքո և մոլորեցրել է հանրությանը։

«Օրինագծին տվել են «ռուսական օրենք» կեղծ պիտակը, իսկ դրա ընդունումն առաջին ընթերցմամբ ներկայացրել այնպես, կարծես երկիրը շեղվել է եվրոպական ուղեգծից․․․ Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի առաջ, մենք որոշում ենք ընդունել առանց համոզելու հետ կանչել օրինագիծը, որին աջակցել ենք», - հայտարարել է Վրաստանի իշխող ուժը և հավելել, որ ամենակարևորը երկրի խաղաղությունը, անդորրն ու տնտեսական զարգացումը պահպանելն է։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում