Գլխավոր Լրահոս

Փաշինյանի պնդմամբ՝ 2020-ի պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն

Փաշինյանի պնդմամբ՝ 2020-ի պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն

2020-ի պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն․ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսին։ 

«Դա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծությամբ։ Առաջիկայում այդ փաստերը այնքան հրապարակային կլինեն, որ դա տարօրինակ չի թվա, որքան տարօրինակ է թվացել»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ներկայում Զինված ուժերի 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության, լրտեսության մեղադրանքներով։

«Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե այդ մարդկանց գլխին գործ են սարքում»,- հարց բարձրացրեց Փաշինյանը։ 

Վերջինս պատմեց, որ երբ Շուշիի անկման գործով կալանավորվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը (Միքայել Արզումանյան-խմբ), Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ անձինք միջնորդել են ներողամիտ լինել, կալանքից ազատել նրան։

«Իմ ռեակցիան այն է եղել, որ՝  բա դուք չէի՞ք ասում, որ պիտի բացահայտվի ու պարզաբանվի՝ ինչ է եղել ռազմի դաշտում, ինչո՞ւ է ընկել Շուշին, ինչո՞ւ հիմա բոլորդ, որ սրեր էիք ճոճում, ուզում եք, որ գործերն առաջ չգնան»,- հայտարարեց վարչապետը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում