Գլխավոր Լրահոս

Հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսության ակտիվությունն աճել է 11%-ով

Հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսության ակտիվությունն աճել է 11%-ով

2023-ի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 10,9%։ Փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 11,3%:

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

ծառայություններ՝ 23,5%,

ներքին ապրանքաշրջանառություն՝ 18%,

շինարարություն՝ 13,2%,

արդյունաբերություն՝ 1%։

Նույն ժամանակահատվածում 0,2%-ով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 77,7%-ով՝ հասնելով 2,5 մլրդ դոլարի։

Հայաստանից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 96,4%-ով՝ կազմելով 994,4 մլն դոլար։

Ներմուծումը գերազանցել է 1,5 մլրդ դոլարը՝ գրանցելով 67,4% աճ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին՝ 2021-ի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 1,5 տրլն դոլարով կամ 12,6%-ով` կազմելով 8,5 տրլն դրամ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում