Թուրքական TAV Airports Holding-ը, որը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի օպերատոր TAV Urban Georgia ընկերության բաժնետոմսերի 76%-ի սեփականատերն է, Վրաստանի կառավարությանը պատկանող «Վրաստանի օդանավակայանների միավորում» ընկերության հետ համաձայանության է եկել Թբիլիսիի օդանավակայանի երկու թռիչքուղիներից չգործողի վերակառուցման շուրջ: Այս մասին հաղորդում է civil.ge-ն: Թուրքական ընկերությունը մտադիր է թռիքչուղու վերակառուցման համար ներդնել $65 մլն, ինչի դիմաց նրա կողմից օդանավակայանի կառավարումը կերկարացվի մինչև 2037թ.:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ ներդրումները կիրականացվեն այս տարվա սեպտեմբերից: Ակնկալվում է, որ նախագիծը ամբողջությամբ կիրականացվի երկու տարում:
TAV-ը Թբիլիսիի օդնավակայանը կառավարում է 2005թ. հոկտեմբերից: 2007թ. մայիսից 20 տարի ժամկետով նրան է հանձնվել նաև Բաթումիի օդանավակայանի կառավարումը:
Civilnet











