Գլխավոր Լրահոս

Հայաստանում 2022 թվականին հանցագործության դեպքերն աճել են 24,4 տոկոսով

Հայաստանում 2022 թվականին հանցագործության դեպքերն աճել են 24,4 տոկոսով

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք (2021 թվականին՝ 30 245)։ Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7 367-ով կամ 24,4 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդմանը։ 

«2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունների աճ: 2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2 831-ով կամ 19,3 տոկոսով (2021 թվականին` 14 629, 2022 թվականին` 17 460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2 383-ով կամ 29,8 տոկոսով (2021 թվականին՝ 7 988, 2022 թվականին՝ 10 371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14,2 տոկոսով (2021 թվականին՝ 4 447-5 080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151,4 տոկսով (2021 թվականին՝ 350-880): Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում:

Հետևաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասված է Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

Նշվում է, որ հանցագործության 37 612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84,1 տոկոսը, ոչ մեծ (21 281 դեպք կամ 56,6 տոկոս) ն միջին ծանրության (10 371 դեպք կամ 27,6 տոկոսը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 2,3 տոկոսը (2021 թվականին՝ 1,2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները՝ 13 595 (2021 թվականին՝ 14,7 տոկոս):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում