Գլխավոր Լրահոս

Փետրվարին Հայաստան է փոխանցվել 714 մլն դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է

Փետրվարին Հայաստան է փոխանցվել 714 մլն դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է

2023-ի առաջին երկու ամիսներին արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 1,1 մլրդ դոլար, որը գրեթե երեք անգամ գերազանցում է 2022-ի նույն ժամանակաշրջանի փոխանցումները՝ 308 մլն դոլար։

Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ 2022-ի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 714 մլն դոլարը: Սա ռեկորդային ցուցանիշ է, և 2022-ի փետրվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցում է 3,9 անգամ, իսկ այս տարվա հունվարի համեմատ ավել է 1,8 անգամ։

Դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Անցած փետրվարին փոխանցումների առյուծի բաժինը կատարվել է Ռուսաստանից՝ ավելի քան 600 մլն դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 44 մլն դոլար։ Այս տարվա առաջին երկու ամիսներին փոխանցումների 80%-ը կատարվել է Ռուսաստանից՝ շուրջ 880 մլն դոլար: ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 84 մլն դոլար: 

Դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում, մի մասն արտահոսում է: Հունվարին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները կազմել են ավելի քան 215 մլն դոլար, փետրվարին՝ 381 մլն դոլար: 

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ անցյալ տարվա մարտից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կտրուկ աճել է` տարվա կտրվածքով կազմելով 5,2 դոլար: Դրա մեծ մասը` 3,6 մլրդ դոլարը, Հայաստան է փոխանցվել Ռուսաստանից: 

Չնայած անցյալ տարվա տպավորիչ ցուցանիշներին՝ այս տարվա փետրվարին տեղի ունեցած դրամական փոխանցումների ծավալը ռեկորդային է, ինչը մասնագետները բացատրում են Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների վարքագծի փոփոխությամբ: 

«Եթե նախորդ տարի ռուսաստանցիները մտածում էին, որ Հայաստան տեղափոխվելը ժամանակավոր է, այժմ, կարծես, նրանց վարքագիծը փոխվել է, և նրանք տեղափոխում են Հայաստան նաև իրենց կապիտալը, որով կարող է պայմանավորված լինել դրամական փոխանցումների գծով փետրվարին արձանագրված ռեկորդային ցուցանիշը», - ՍիվիլՆեթի հեր զրույցում նշում է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում