Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը իրանցի դիվանագետների է արտաքսել

Ադրբեջանը իրանցի դիվանագետների է արտաքսել

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակից լքել է երկիրը այն բանից հետո, երբ հայտարարվել է անցանկալի անձ։ Նրանց 48 ժամ էր տրամադրվել հեռանալու համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հինգշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին կանչվել է նախարարություն և տեղեկացվել այդ միջոցի մասին։

Այս դեպքը տեղի է ունենում երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին:

Տե՛ս՝ Ադրբեջանն ու Իրանը մեղադրանքներ են փոխանակել՝ հարաբերությունների լարման պատկերին

ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Ադրբեջանի նկատմամբ Իրանի «սադրիչ գործողությունների» առնչությամբ։ Նաև նշել է, որ դեսպանատան աշխատակիցները վտարվել են «իրենց դիվանագիտական կարգավիճակին անհարիր գործունեության համար, որը հակասում է 1961-ի Վիեննայի՝ դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային»։

Այս քայլը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նախորդ շաբաթ Իսրայելում՝ Թել Ավիվում, Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Իրանի խորհրդարանը նախազգուշացրել է, որ «այդ քայլը շատ բացասական քաղաքական հետևանքներ կունենա»։

Հայտարարությունն ընդգծում էր, որ դեսպանատունը բացվել է «իսլամական աշխարհի նկատմամբ անվստահության և նրա շահերի դեմ»։ Այն արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել դատապարտել այդ քայլը:

Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանն ուրբաթ ընդունել է հայտարարություն, որում դատապարտում է Իրանի «քաղաքական սադրանքը» և «Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունը»։ Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է բացել դեսպանատուն, և որ մի շարք իսլամական երկրներ, այդ թվում՝ Մարոկոն, Բոսնիան, Ղազախստանը և Թուրքիան, դեսպանություններ ունեն Իսրայելում։

Մարտի 31-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քանանին Ադրբեջանին և Իսրայելին մեղադրել է «հակաիրանական միասնական ճակատ» ստեղծելու փորձի մեջ։

«Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի միջև ռազմավարական գործընկերության նոր վիճակը լուռ հաստատումն է նրանց հակաիրանական դիրքորոշման։ Հետևաբար, մենք բացատրություն ենք պահանջում Ադրբեջանի իշխանություններից»,- ասել է Քանանին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում