Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 9-ին հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Հայաստանի ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
«Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











