Գլխավոր Լրահոս

101 միլիարդը չի հավաքվում

101 միլիարդը չի հավաքվում

Այս տարվա հունվար-հուլիսին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,9%-ով կամ 23,4 մլրդ դրամով։ Այս մասին Սիվիլնեթի թղթակցին ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ բյուջետային եկամուտների աճը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ հունվար-հուլիսին պետբյուջե մուտքագրվել են 476,7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7,1%-ով կամ 31,7 մլրդ դրամով։ Աճը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով։

Նշենք, որ նախարարի կողմից ներկայացված թվերից ստացվում է, որ հուլիսին հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 81,37 մլրդ դրամ, ինչը հունիսի ցուցանիշի համեմատ ավելի է 9 մլրդ դրամով։

Հաշվի առնելով Պետական եկամուտների կոմիտեի հարկային եկամուտների հավաքագրման այս տարվա առաջին կիսամյակի կատարողականը, ինչպես նաև այն, որ 2011թ. համեմատ այս տարի պետք է հավաքագրվի լրացուցիչ 101 մլրդ հավելյալ գումար, ստացվում է՝ հուլիսին հարկային եկամուտների հավաքագրումը թերակատարվել է։

Խնդիրն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 20,4 մլրդ-ի հավելյալ հարկեր կամ տարվա կտրվածքով նախատեսված հավելյալ 101 մլրդ դրամ հարկային եկամուտների 20,1%-ը։ Սա նշանակում է, որ կառավարության կողմից այս տարվա բյուջեի հիմքում դրած հավելյալ 101 մլրդ դրամ հարկային միջոցներից  80,6 մլրդ-ն ըստ էության պետք է հավաքագրվի տարվա երկրորդ կեսի 6 ամիսներին կամ ամսական կտրվածքով նախորդ տարվա համեմատ պետք է հավաքագրվի միջինը հավելյալ 13,4 մլրդ։ Իրականում այս տարվա հուլիսին հարկային եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 12,3 մլրդ-ով։

Ըստ էության, ՊԵԿ-ը հուլիսին հավաքագրումները թերակատարել է ավելի քան 1 մլրդ դրամով։ Հուլիսի հարկային հավաքագրումների թերակատարումը հաստատում են այն մտահոգությունները, որ կառավարությունը չի կարողանալու ապահովել լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում