Գլխավոր Լրահոս

Թուրքիայի ձախականները ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թուրքիայի ձախականները ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվամիջոցները։ 

Հիշատակի միջոցառումը տեղի է ունեցել «Կանաչների» և «Ձախ ապագա» կուսակցությունների նախաձեռնությամբ։ Միջոցառման մասնակիցները հանդես են եկել «Պետք է վերջ տալ թշնամանքի և ատելության քաղաքականությանը, ռասիզմը չպետք է հանդուրժվի» կարգախոսներով։ 

Բացի այդ, հայկական Շիշլի գերեզմանատանը հարգել են Սևակ Բալըքչըի և նրա հոր՝ Կարպիս Բալըքչըի հիշատակը․ երկուսն էլ մահացել են ապրիլի 24-ին տարբեր թվականներին: Սևակ Բալըքչըն զոհվել է 2011-ին Բաթմանում զինվորական ծառայության ժամանակ՝ ծառայակցի փամփուշտից:

Նախկին Թավալան, այսօր՝ Քուրթուլուշը, այն շրջանն է, որտեղ 20-րդ դարասկզբին հայ մտավորականների ձերբակալությունները նախաձեռնվել և իրականացվել  են առավել ինտենսիվ: Օսմանյան իշխանությունները 1915թ․ ապրիլի 23-ի լույսը 24-ի գիշերը Ստամբուլում շուրջ 250 հայ գրող, լրագրող, արվեստագետ, գործարար և այլ մասնագիտությունների տեր անձանց են ձերբակալվել: Հաջորդ օրը հայերի նկատմամբ հետապնդումները շարունակվել են: Ապրիլի 24-ին արդեն աքսորվածների թիվը հասել է շուրջ 2 234-ի:

Դիարբեքիրի փաստաբանների ընկերակցությունը կոչ է արել նախաձեռնել ճշմարտության բացահայտման գործընթաց

Զոհերի հիշատակի ոգեկոչման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դիարբեքիրի փաստաբանների ընկերակցությունը։ Կազմակերպությունը ժողովրդավար, արդար, խաղաղ ապագայի ու մարդու իրավունքների պաշտպանության համար կարևորել է անցյալում մարդու իրավունքների խախտումների, կոտորածների և տեղի ունեցած հասարակական տրավմաների առերեսման անհրաժեշտությունը: Հայտարարությունում նշվում է, որ «1915թ․ ապրիլի 24-ը Թուրքիայի հասարակական պատմության ամենացավալի աղետի սկիզբն էր», երբ հայ բնակչությունը, հատկապես մտավորականները աքսորվեցին Ստամբուլ քաղաքից: Կազմակերպությունը կոչ է արել նախաձեռնել ճշմարտության բացահայտման գործընթաց:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում