Գլխավոր Լրահոս

Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2%-ով

Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2%-ով

2023-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,2%։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում համեմատաբար բարձր աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 22,9%, շինարարությունում`15,6%, առևտրի շրջանառությունում` 21%: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 3,6%, գյուղատնտեսությունում՝ 1,4%:

Հունվար-մարտին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ՝ 102,2%-ով։ Ընդ որում, արտահանումն աճել է 126,5%-ով, իսկ ներմուծումը՝ 89,1%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառության շարունակաբար աճը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում