«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև 4-ը դադարեցվել է Հայաստան բնական գազմի մատակարարումը, սակայն սպառողների վրա դա չի անդրադառնա։
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- նշվում է հաղորդագրությունում:
Civilnet











